Զելենսկին դատապարտել է ռուսական անօդաչուի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դատապարտել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածը ուղևորատար գնացքին՝ այն որակելով «ահաբեկչություն», հայտնում է BBC-ին։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։
Զելենսկու խոսքով՝ ևս չորս մարդ անհետ կորած է համարվում երեքշաբթի օրը Ուկրաինայի հյուսիս-արևելքում՝ Խարկովի մարզում, ավելի քան 200 ուղևոր տեղափոխող գնացքի վրա իրականացված հարվածից հետո։
Միաժամանակ Ուկրաինայի հարավում գտնվող նավահանգստային Օդեսա քաղաքում պաշտոնյաները հայտնել են, որ գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։
Ռուսաստանը տվյալ հարձակումների վերաբերյալ մեկնաբանություն չի արել։
Վերջին ամիսներին Մոսկվան ակտիվացրել է անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածները՝ թիրախավորելով Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները՝ երկրի համար վերջին տարիների ամենածանր ձմեռային պայմանների ֆոնին։
Ռուսական հարձակումների հետևանքով Ուկրաինայում միլիոնավոր մարդիկ մնացել են առանց ջեռուցման, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լայնածավալ ներխուժումը Ուկրաինա սկսել է 2022 թվականի փետրվարին։ Ներկայումս Մոսկվան վերահսկում է Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում