Թրամփը ձգտում է խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչել մինչև մայիսի 15-ը․ Կիև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագիրը կկնքվի մինչև այս տարվա մայիսի 15-ը, հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին, և եթե Թրամփը չկարողանա ցույց տալ պատերազմի արդյունքը մինչև մայիս, դա ավելի շատ թերություն կլինի, քան առավելություն, ասել է Գոնչարենկոն։ Նրա խոսքով՝ մայիսը ԱՄՆ-ի համար դիտարկվում է որպես բանակցությունների ոչ պաշտոնական վերջնաժամկետ, որից հետո ամերիկյան կողմը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից։ «Ուկրաինական հարցը չի անհետանա, բայց այն կմմղվի երկրորդ պլան»,-պնդել է նա։
Նախորդ շաբաթ Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների առաջին եռակողմ բանակցությունները։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դրանք գնահատել է դրական և հայտարարել է, որ կողմերը կրկին կհանդիպեն փետրվարի 1-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ