Տեղի է ունեցել Հայաստանի արագ շախմատի առաջնությունը
Տեղի է ունեցել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված 2026 թվականի Հայաստանի արագ շախմատի առաջնությունը՝ նվիրված Աշոտ Անաստասյանի հիշատակին, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Չեմպիոն է դարձել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը վաստակել են 5.5 միավոր:
Լրացուցիչ ցուցանիշներով փոխչեմպիոն է դարձել Զավեն Անդրիասյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մանուէլ Պետրոսյանը: Տիգրան Հարությունյանը առաջնությունն ավարտել է 4-րդ հորիզոնականում, իսկ միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 5 միավորով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։ Վետերանների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը: Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վարպետության թեկնածու Վոլոդյա Թորոսյանը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից