Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը
Գիտնականները հանդես են եկել սենսացիոն պնդմամբ՝ մեր հիշողությունները իրականում ընդամենը պատրանք են, ոչ թե անցյալի ճշգրիտ պատկերներ։ Ըստ նոր հետազոտության՝ մարդու ուղեղը չի գործում տեսախցիկի նման, որը պահպանում է կադրերն անփոփոխ վիճակում։ Փոխարենը, ամեն անգամ որևէ դեպք հիշելիս մեր ուղեղը «վերստեղծում» է այն՝ օգտագործելով միայն հիմնական մանրամասները և լրացնելով բացերը սեփական մտահղացմամբ։
Գիտնականներն ու փիլիսոփաները այս գաղափարն անվանում են Բոլցմանի ուղեղի վարկած՝ ավստրիացի մաթեմատիկոս Լյուդվիգ Բոլցմանի անունով։ «Ներկայումս չկա որևէ լիովին հիմնավորված փաստարկ, որը հիմնված լինի միայն հաստատված ֆիզիկայի վրա՝ «Բոլցմանի ուղեղի» (Boltzmann Brain) վարկածի հնարավորությունը հերքելու համար»,- «Էնտրոպիա» ամսագրում հրապարակված հոդվածում պնդել են գիտնականները։
Թերմոդինամիկայի երկրորդ օրենքը նշում է, որ համակարգի ընդհանուր անկարգությունը կամ «էնտրոպիան» միշտ աճում է ժամանակի ընթացքում, ինչպես մի սենյակ, որը ժամանակի ընթացքում միշտ ավելի անկարգ է դառնում։ Բայց որպեսզի մեր ժամանակակից ֆիզիկան ճիշտ աշխատի, այս կանոնը պետք է լինի «սիմետրիկ» ժամանակի նկատմամբ։ Սա նշանակում է, որ այն ամենը, ինչ մենք վստահաբար համարում ենք անցյալի ճշգրիտ փաստ, ժամանակի ընթացքում փոփոխվել է և հեռացել իրականությունից։ Հետազոտողները նշում են, որ մեր գիտակցությունը նախապատվությունը տալիս է իրադարձության ընդհանուր իմաստին, ոչ թե մանրուքների ճշգրտությանը, ինչի պատճառով մենք հաճախ հիշում ենք պատմություններ, որոնք այդ տեսքով երբեք չեն եղել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից