Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակել է նոր չափորոշիչ, որը կնվազեցնի շինարարության ազդեցությունը օդի աղտոտվածության վրա։ Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը։ Մասնավորապես, պաշտոնյան նշել է, որ նրանք սահմանել են, թե ինչպես պետք է հագեցված լինեն շինհրապարակները եւ ինչ գործիքներ ու սարքավորումներ պետք է օգտագործեն շինարարական ընկերությունները՝ օդի աղտոտվածության կամ արտանետումների ռիսկը նվազագույնի հասցնելու համար։
Բացի այդ, կոմիտեն սահմանել է փոշու մարման, փոշու պահպանման սարքերի եւ ջրային մշուշի գեներատորների օգտագործման պարտադիր պահանջ։ Հայաստանի բոլոր շինհրապարակներն այժմ պարտավոր են հագեցված լինել այս չափորոշիչներով։
«Այս բոլոր չափորոշիչներն ընդունվել են միջազգային փորձի հիման վրա։ Դրա շնորհիվ շինարարության ազդեցությունը օդի աղտոտվածության վրա կնվազի»,- վստահեցրել է գերատեսչության պետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից