Ղազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններին
Առաջարկվում է Ղազախստանի Սահմանադրության մեջ ամրագրել կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղավոր անձանց ընտրություններին մասնակցելու արգելքը։ Այս մասին հայտնել է խորհրդարանի Սենատի (վերին պալատի) եւ Սահմանադրական հանձնաժողովի անդամ Նուրլան Բեկնազարովը։ «Սահմանված կարգով կոռուպցիոն հանցագործությունների կամ իրավախախտումների մեջ մեղավոր ճանաչված քաղաքացիները չպետք է ունենան ընտրվելու իրավունք»,- Բեկնազարովի խոսքերը մեջբերել է «Կազինֆորմ» պետական լրատվական գործակալությունը։
Նա նաեւ նշել է, որ ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցելու իրավունք չպետք է տրվի դատարանի կողմից անգործունակ ճանաչված կամ ազատազրկման դատապարտված քաղաքացիներին։ Բացի այդ, առաջարկվում է զրկել խորհրդարանական մանդատներից այն պատգամավորներին, ովքեր մշտապես գտնվել են Ղազախստանից դուրս, կորցրել են իրենց քաղաքացիությունը կամ լքել են այն կուսակցությունը, որի ցուցակում ընտրվել են, կամ եթե կուսակցությունը դադարել է գոյություն ունենալ։
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն առաջարկել է փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ՝ ստեղծելով 145 պատգամավորից բաղկացած միապալատ խորհրդարան, որոնք կընտրվեն միայն կուսակցական ցուցակներով (ներկայում թույլատրվում է նաեւ ինքնաառաջադրումը միամանդատ ընտրատարածքներում): Նա նաեւ առաջարկել է սահմանել փոխնախագահի պաշտոն, բարեփոխել խորհրդատվական մարմինները եւ կատարել մի շարք այլ փոփոխություններ սահմանադրության մեջ: Նրա հրամանագրով ստեղծվել է սահմանադրական հանձնաժողով՝ բարեփոխումները մշակելու համար, փոփոխությունները նախատեսվում է ներկայացնել հանրաքվեի, որի ամսաթիվը դեռեւս նշանակված չէ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից