Ստորագրահավաք՝ եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով
Եկեղեցու բարենորոգման խորհրդից հայտնում են, որ Գերմանիայի և Ավստրիայի հավատացյալները ստորագրահավաք են նախաձեռնել եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով:
«Մենք՝ ստորագրողներս, պահանջում ենք վերանայել և չեղարկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նախատեսված եպիսկոպոսաց ժողովը, որը նախատեսվում է անցկացնել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում 2026 թ. փետրվարի 16-19-ը։
Հայ Առաքելական Եկեղեցու կանոնադրության համաձայն՝ այս ժողովը պետք է կանոնավոր կերպով և բացառապես գումարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանում։ Վերջին ժողովը գումարվել է 2017 թվականին՝ չնայած կանոնադրությամբ սահմանված չորս տարին մեկ գումարվելու պարտականությանը»,- նշված է փաստաթղթում։
Ստորագրահավաքին կարելի է միանալ՝ անցնելով այս հղմամբ։
Հիշեցնենք՝ եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից