Չինական նոր ռազմական դրոնը 100 տոկոս ճշգրտություն է ցուցադրել փորձարկումների ժամանակ
Չինաստանը փորձարկել է ռազմական անօդաչու թռչող սարք, որն ունի ստանդարտ հետեւակային հրացան եւ հասել է 100 տոկոս ճշգրտության մարդու չափերով թիրախի վրա կրակելիս, հաղորդել է South China Morning Post-ը։ Journal of Gun Launch and Control ամսագրւմ հրապարակված հետազոտության համաձայն՝ անօդաչու թռչող սարքը արձակել է 20 միանվագ կրակոց մոտ 10 մետր բարձրության եւ 100 մետր հեռավորության վրա, որոնցից յուրաքանչյուրը դիպել է թիրախին։ Գնդակների կեսը դիպել է մոտ 11 սանտիմետր շառավղով, ինչը համադրելի է գլխին արձակված կրակոցին։
Անօդաչու թռչող սարքը Wuhan Guide Infrared-ի եւ Չինաստանի ցամաքային ուժերի հատուկ գործողությունների ակադեմիայի համատեղ արտադրանքն է։ Նախորդ շատ մոդելներից տարբերվող սարքն օգտագործում է որպես ստանդարտ հետեւակային հրացան, այլ ոչ թե փոփոխված կամ հատուկ զենք։
Փորձագետները նշել են, որ ձեռք բերված ճշգրտությունը անօդաչու թռչող սարքի կայունացման, նշանառման ալգորիթմների եւ ինտեգրված կրակի կառավարման համակարգերի զգալի բարելավումների արդյունք է, որոնք փոխհատուցում են տատանումները թռիչքի ընթացքում։
Համակարգն այժմ կարող է միայն առանձին, այլ ոչ թե ավտոմատ կրակ բացել։ Մշակողները չեն նշել, թե երբ եւ արդյոք անօդաչու թռչող սարքը կանցնի սպառազինությունների շարքը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում