Հնդկաստանի համաշխարհային կարևորությունը աճում է. Ֆոն դեր Լեյեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ աճում է Հնդկաստանի համաշխարհային կարևորությունը՝ նշելով, որ հաջողակ Հնդկաստանը նպաստում է ավելի կայուն, բարգավաճ և անվտանգ աշխարհի ստեղծմանը։ Նա այս մասին հայտարարել է Նյու Դելի կատարած այցի ժամանակ, որը համընկել է Հնդկաստանի և Եվրամիության միջև ազատ առևտրի պատմական համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր թափի հետ։
Ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ միասին, որպես գլխավոր հյուրեր մասնակցել են Հանրապետության օրվա շքերթին Կարտավյա ճանապարհին։
Նշենք, որ Reuters-ը ավելի վաղ գրել է, որ Հնդկաստանը քննարկում է Եվրամիությունից ավտոմեքենաների ներմուծման տուրքերի զգալի կրճատման հարցը՝ որպես առաջարկվող առևտրային համաձայնագրի մաս: Հրապարակման համաձայն, Նյու Դելին կարող է ԵՄ-ից ավտոմեքենաների ներմուծման տուրքերը իջեցնել 110-ից մինչև մոտ 40%, իսկ ժամանակի ընթացքում՝ մինչև 10%:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ