Իսրայելի ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին. Naharnet
Լիբանանի հարավային շրջանները ենթարկվել են իսրայելական ՌՕՈՒ կործանիչների զանգվածային գրոհներին, որոնք հասցրել են առնվազն 23 հարված ցամաքային թիրախներին։ Այս մասին տեղեկացրել է Naharnet լրատվական պորտալը։ Նրա տեղեկացմամբ՝ ավիահարվածների թիրախը Ջաբուր լեռնային շրջանն ու Վադի Բարղուզ կիրճն են, որտեղ գրանցվել են «Հեզբոլլահի» աշխարհազորայինների կողմից իրենց ռազմական ենթակառուցվածքները վերականգնելու փորձեր։
Ավիահարվածների մասին հաղորդագրություններ են ստացվել նաեւ Արեւմտյան Բեքաա շրջանում գտնվող Մեյդուն քաղաքից։ Ավիահարվածների հետեւանքների մասին մանրամասներ չեն տրամադրվել։
Ավելի վաղ Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիհայ Էդրին X-ում արաբերեն լեզվով հայտարարության մեջ նշել էր, որ Լիբանանում Իսրայելի ավիահարվածների նոր ալիքը թիրախավորել է զենքի արտադրության եւ պահեստավորման համար օգտագործվող ստորգետնյա օբյեկտները։ Նրա խոսքով՝ «Հեզբոլլահի» գործունեությունը լիբանանա-իսրայելական հրադադարի համաձայնագրերի խախտում է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ