Շնորհավորում եմ մեր հարևաններին՝ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին պատմական խաղաղության ձեռքբերման համար. Գեորգի Գախարիա
«Շնորհավորում եմ մեր հարևաններին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այս նշանակալի ձեռքբերման համար, որը հնարավոր դարձավ նախագահ Թրամփի առաջնորդության և ներգրավվածության շնորհիվ: Միացյալ Նահանգների ներկայությունը Հարավային Կովկասում կարևոր դեր է խաղում տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և բարգավաճման համար, գրել է Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով՝ մինչ երկրները նոր աշխարհակարգում առաջ են մղում իրենց ազգային շահերը, Վրաստանը կորցնում է ռազմավարական նշանակությունը և ավելի ու ավելի է մեկուսանում «Վրացական երազանքի» կառավարության դիտավորյալ գործողությունների և անգործունակության պատճառով։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու և Վրաստանը Հարավային Կովկասում ամերիկյան օրակարգի կենտրոնական տարր դարձնելու փոխարեն, ներկայիս ռեժիմը շարունակում է հարձակվել և ապատեղեկացնել Միացյալ Նահանգներին և միանում է թշնամական ուժերին՝ սպառնալով ոչ միայն Վրաստանի անվտանգության շահերին, այլև տարածաշրջանում կայուն երկարաժամկետ խաղաղությանը և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին։
«Մենք պետք է սերտորեն համագործակցենք մեր հարևանների և ռազմավարական գործընկերների հետ՝ Վրաստանն օրակարգ վերադարձնելու համար», - ընդգծել է Գախարիան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից