«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբ
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբ։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում։ Դիպուկ հարվածներով աչքի են ընկել Ռաֆինյան, Լամին Յամալը և Դանի Օլմոն։ Վերջինս դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակի շնորհիվ կատալոնացիները վաստակել են 52 միավոր և վերականգնել առաջատարի դիրքը Լա Լիգայում՝ մեկ միավորով շրջանցելով երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին» (51 միավոր)։
«Օվյեդոն» երկարաձգել է իր առանց հաղթանակների շարքը՝ հասցնելով այն 14 հանդիպման (7 պարտություն և 7 ոչ-ոքի)։ Ակումբը 13 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից