ԱՄՆ-ն ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում․ Սթյուարտ Ադամս
ԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հրավիրվել է նահանգի Սենատի անդրանիկ նիստին՝ որպես պատվավոր հյուր։ Հանրապետական սենատոր Մայքլ Մքքելը Սենատի անդամներին ներկայացրել է դեսպան Մկրտչյանին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Սենատոր Մքքելը առանձնահատուկ ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը խաղաղության գործընթացում՝ ի նշանավորումն որի հիշատակել է նաև «Զայեդ»-ի մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակի շնորհումը վարչապետին։
Սենատի նախագահ Սթյուարտ Ադամսը, ողջունելով դեսպանին, նշել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման նշանակալի առաջընթացը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում և շարունակելու է աջակցել ժողովրդավարական արժեքների տարածմանն ամբողջ աշխարհում։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ