Հայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է
Լիտվայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի 2026 թ. առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցել է Չեխիայի ընտրանու հետ և 5:4 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
Հայաստանի հավաքականի կազմում խփած գնդակներով աչքի են ընկել Վլադիմիր Սանոսյանը, Արսեն Պետրոսովը և Նիկիտա Խրոմիխը, որը դուբլ է ձևակերպել: Եվս մեկ գոլ գրանցվել է ինքնագոլի արդյունքում:
Խմբային փուլի վերջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հունվարի 28-ին՝ մրցելով Լիտվայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլում, ապահովել է իր տեղը Եվրո-2026-ի քառորդ եզրափակչում: Խմբային փուլի մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները 2:1 հաշվով հաղթել էին Ուկրաինային և այժմ 6 միավորով գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից