Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Կիեւը չի փոխել իր դիրքորոշումը տարածքների հարցում, Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի եւ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը արդեն երկար ժամանակ ամեն ինչ անում է, «որպեսզի Ուկրաինան չլինի արեւելքում», սակայն չի կարող հասնել այդ նպատակին ռազմաճակատում։ «Բոլորը գիտեն մեր դիրքորոշումը։ Մենք կռվում ենք մեր սեփականի համար, մենք չենք կռվում այլ երկրի տարածքի համար… Սրանք սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ են՝ ուկրաինականը եւ ռուսականը։ Ամերիկացիները փորձում են փոխզիջում գտնել։ Մենք համաձայնում ենք շփվել եռակողմ ձեւաչափով։ … Սակայն փոխզիջման համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն։ Ի դեպ, նաեւ ամերիկյան կողմը», - ասել է Զելենսկին։
Մեկնաբանելով Աբու Դաբիում ընթացած բանակցությունները՝ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ քննարկվել են խաղաղության 20 կետանոց ծրագիրը եւ խնդիրները։ Դրանք շատ են, սակայն դրանց թիվը նվազել է։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից եւ Եվրոպայից սպասում է անվտանգության երաշխիքների, որոնք «կտան այս պատերազմի ավարտի հստակ ամսաթիվը»։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ երկկողմ անվտանգության երաշխիքները պատրաստ են 100 տոկոսով, եւ այժմ Կիեւը սպասում է ստորագրման ամսաթվին ու վայրին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում