Ռեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը
Բրազիլիայի ազգային հավաքականի անվանի հարձակվող Ռոբինյոյի որդին՝ Ռոբինյո Ժունիորը, հայտնվել է Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում։
ESPN-ի տեղեկություններով՝ իտալական գրանդը պատրաստակամություն է հայտնել 18 միլիոն եվրո վճարել «Սանտոսի» եզրային հարձակվողի տրանսֆերի դիմաց։ Նշվում է, որ գործարքը կարող է կայանալ արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, թեպետ բրազիլական ակումբը դեռևս հակված չէ բաժանվել խոստումնալից ֆուտբոլիստից։
18-ամյա Ռոբինյո Ժունիորը «Սանտոսի» կազմում մինչ օրս մասնակցել է 19 հանդիպման՝ աչքի ընկնելով մեկ գոլային փոխանցմամբ։
Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Ռոբինյո ավագը, հարուստ կարիերա է ունեցել եվրոպական ֆուտբոլում՝ պաշտպանելով «Միլանի», Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Սիթիի» և մի շարք այլ ակումբների գույները։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 100 հանդիպման ընթացքում նա դարձել է 28 գոլի հեղինակ։ Ռոբինյոն պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2020 թվականին։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից