Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում ընթացող բանակցություններում քննարկվում են հակամարտության դադարեցման պարամետրերը։
«Ուկրաինայի ներկայացուցիչները գրեթե ամեն ժամ ինձ զեկուցում են։ Նրանք այժմ գտնվում են Էմիրություններում։ Այսօր այնտեղ են ուկրաինական, ամերիկյան և ռուսական պատվիրակությունները։ Մենք արդեն զրույց ենք ունեցել… նրանք քննարկում են պատերազմի դադարեցման պարամետրերը», - ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Անվտանգության հարցերով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը ընթանում է Աբու Դաբիում։ Բանակցությունները կշարունակվեն նաև շաբաթ օրը։
Ամերիկյան կողմը ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, Դաշնային գնումների ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը և ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ։
Ուկրաինան ներկայացնում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը, գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Խնատովը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ