Բուֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին. ո՞րն է երկու գերաստղերի գլխավոր տարբերությունը
Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը զուգահեռներ է անցկացրել համաշխարհային ֆուտբոլի երկու մեծագույն դեմքերի՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի և արգենտինացի Լիոնել Մեսսիի միջև։
Իտալացի դարպասապահը մատնանշել է այն առանցքային տարբերությունները, որոնք բնորոշ են այս երկու գերաստղերի խաղաոճին։
«Նրանք բացարձակապես տարբեր ֆուտբոլիստներ են։ Լիոնելն ավելի բազմակողմանի խաղացող է, նա ունակ է գրոհները զարգացնել խորքից։ Մեսսին օժտված է խաղարկողի հմտություններով և խաղադաշտը տեսնելու հրաշալի կարողությամբ։ Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա այժմ վերածվել է իսկական մարդասպանի մրցակցի տուգանային հրապարակում։
Տարիքի պատճառով Կրիշտիանուն խնայում է էներգիան և չի տեղաշարժվում դեպի եզրեր, ինչպես անում էր նախկինում։ Նա ամբողջությամբ կենտրոնացած է տուգանային հրապարակի վրա, որտեղ էլ ստեղծում և իրացնում է գոլային պահերը», - Բուֆոնի խոսքերը մեջբերում է Bolavip-ը։
Ներկայումս Լիոնել Մեսսին հանդես է գալիս ամերիկյան «Ինտեր Մայամի»-ում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն պաշտպանում է սաուդյան «Ալ-Նասրի» գույները։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից