Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ալ-Նասրից» 2027 թվականի ամռանը՝ գործող պայմանագրի ժամկետը լրանալուն պես։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Բեն Ջեյկոբսը։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի ֆուտբոլիստի կողմից կարիերան ավարտելու տարբերակը միանգամայն հավանական է։ Խաղացողի ներկայացուցիչները ներկայումս ռազմավարություն են մշակում՝ Սաուդյան Արաբիայի առաջնությունից հեռանալուց հետո Ռոնալդուի նկատմամբ համաշխարհային հանրության հետաքրքրության կտրուկ անկումից խուսափելու համար։
Ռոնալդուն «Ալ-Նասրի» կազմում հանդես է գալիս 2023 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում 40-ամյա հարձակվողը Սաուդյան Արաբիայի առաջնության 16 խաղում դարձել է 16 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Իր ամբողջ կարիերայի ընթացքում Ռոնալդուն խփել է 960 գոլ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ նպատակ ունի հասնելու 1000 խփած գնդակի ցուցանիշին։
armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից