Եվրամիության առաջնորդների քննարկումները նմանվել են «խմբային թերապիայի». Euractiv
Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ Եվրամիության առաջնորդները քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և Գրենլանդիայի նկատմամբ Վաշինգտոնի պահանջները, հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ քննարկումները տևել են մի քանի ժամ՝ առանց հեռախոսների սենյակում և նմանվել են «խմբային թերապիայի». մասնակիցները քննարկել են Գրենլանդիային սպառնացող վտանգները և տրանսատլանտյան հարաբերությունների փխրունությունը։ Դիվանագիտական մի աղբյուր հանդիպումը նկարագրել է որպես համատեղ «հակասթրեսային ընթրիք», որի թաքնված լարվածությունն ակնհայտ էր։
Աղբյուրը հավելել է, որ հանդիպումն ավարտվել է «դառը ենթահամով», քանի որ ո՛չ ԵՄ առաջնորդները, ո՛չ էլ դիվանագետները լիարժեք տեղեկություն չունեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի միջև առաջարկվող համաձայնագրի մասին, որը պետք է լիցքաթափեր իրավիճակը։
Թրամփը հունվարի 21-ին հայտարարել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի մասին՝ նշելով, որ չի կիրառի մաքսատուրքեր այն ութ եվրոպական երկրների նկատմամբ, որոնք դեմ էին կղզու՝ Միացյալ Նահանգներին միանալուն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ