Մենք չենք ուզում, որ Ուկրաինան միանա ԵՄ-ին. Օրբան
Ուկրաինան փորձում է ազդել Հունգարիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա՝ գիտակցելով, որ երկրի ներկայիս կառավարությունը թույլ չի տա նրան միանալ Եվրամիությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մեկնաբանելով Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքները՝ ТАСС-ի փոխանցմամբ։
«Մենք չենք ուզում, որ նրանք միանան ԵՄ-ին», - ընդգծել է Հունգարիայի վարչապետը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով է Կիևը հետաքրքրված ընդդիմության հաղթանակով և փորձում է միջամտել Բուդապեշտի ներքին գործերին։ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում կձևավորվի նոր կառավարություն, նախատեսված են ապրիլի 12-ին: Օրբանի «Ֆիդես-Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցությունը մրցում է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության հետ: Դրա առաջնորդը՝ նախկին կառավարության պաշտոնյա Պետեր Մագյարը, վայելում է ԵՄ առաջնորդների և Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության աջակցությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ