Մեր թիմում բոլորը պրոֆեսիոնալներ են
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Դերմենջյանը մեկնաբանել է Եվրո-2026-ի առաջին խաղում Ուկրաինայի նկատմամբ տարած հաղթանակը: Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենայում» Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։ Միհրան Դերմենջյանը դարձավ դուբլի հեղինակ:
«Ուկրաինան շատ բարդ մրցակից էր: Դաշտ էինք դուրս եկել մարզիչների ցուցումները լսելով: Ճիշտ է՝ առաջինը գոլ բաց թողեցինք, բայց, չընկճվելով, խփեցի առաջին գոլը, հետո՝ երկրորդը, որի կապակցությամբ շատ ուրախ եմ: Իմ կարծիքով՝ մեր թիմը մյուսներից տարբերվում է նրանով, որ մենք չենք ընկճվում: Այստեղ բոլորն էլ պրոֆեսիոնալներ են, մարզիչներն էլ՝ խաղի սցենարն ասելով, մեզ ցուցումներ էին տվել, որ խաղում ենք մինչեւ մրցավարի սուլիչը»,- ասել է Միհրան Դերմենջյանը:
Երկրորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Չեխիան։
Հունվարի 25
Հայաստան - Չեխիա՝ 16:00
Հունվարի 28
Լիտվա - Հայաստան՝ 22:30


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից