Թրամփը 5 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել JPMorgan-ի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 5 միլիարդ դոլարի դատական հայց է ներկայացրել բանկային հսկա JPMorgan Chase-ի և դրա գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնի դեմ՝ JPMorgan-ին մեղադրելով իրեն և իր բիզնեսը 2021 թվականի հունվարին պաշտոնաթողություինց հետո քաղաքական պատճառներով սնանկացնելու մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Ֆլորիդայի Մայամի-Դեյդ շրջանային դատարան ներկայացված դատական հայցում նշվում է, որ JPMorgan-ը 2021 թվականի փետրվարին անսպասելիորեն փակել է մի քանի հաշիվներ՝ դրա մասին ընդամենը 60 օր առաջ և առանց բացատրության ծանուցելով։
Թրամփը պնդում է, որ JPMorgan-ը միլիոնավոր դոլարների խաբեությամբ զրկել է ԱՄՆ նախագահին և նրա բիզնեսներին, խափանել է նրանց գործունեությունը և ստիպել Թրամփին ու նրա բիզնեսներին այլ վայրերում շտապ բանկային հաշիվներ բացել։
JPMorgan-ը հայտարարության մեջ նշել է, որ «ափսոսում է», որ Թրամփը դատի է տվել իրենց, սակայն պնդում է, որ իրենք հաշիվները քաղաքական պատճառներով չեն փակել։
«Կարծում ենք՝ դատական հայցն անհիմն է,- ասել է բանկի ներկայացուցիչը։ -JPMC-ն չի փակում հաշիվները քաղաքական կամ կրոնական պատճառներով։ Մենք փակում ենք հաշիվները, քանի որ դրանք ընկերության համար իրավական կամ կարգավորող ռիսկեր են ստեղծում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից