«Խաղաղության խորհուրդը» հետ է կանչում ձեզ ուղղված հրավերը՝ միանալ խորհրդին. Թրամփը՝ Կանադայի վարչապետին
Հարգելի վարչապետ Քարնի, խնդրում եմ ընդունել այս նամակը որպես պաշտոնական ծանուցում այն մասին, որ Խաղաղության խորհուրդը հետ է վերցնում ձեզ ուղղված հրավերը Կանադային ՝ միանալու այն ամենահեղինակավոր առաջնորդների հավաքին, որը երբևէ հավաքվել է, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Խաղաղության խորհուրդը հետ է կանչում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին ուղղված միջազգային կազմակերպությանը միանալու հրավերը։
Հունվարի 22-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում 19 երկրի ներկայացուցիչներ ստորագրել են Գազայի խաղաղության գործընթացի շրջանակներում ստեղծված «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։
Թրամփը հայտարարել է, որ կազմակերպությանը միացել են նաև այլ պետություններ։ «Խաղաղության խորհուրդը» ստեղծվել է Գազայի հատվածը կառավարելու համար, սակայն ակնկալվում է, որ այն կաշխատի նաև այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխարգելման և լուծման ուղղությամբ։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում