Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից մեկնող լցանավի կալանման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Միջերկրական ծովում կալանել են Ռուսաստանից մեկնած նավթատար նավ։
Նախագահի խոսքով՝ պատժամիջոցներ են կիրառվել կալանված լցանավի նկատմամբ, որը, ենթադրաբար, կեղծ դրոշ էր բարձրացրել։ Գործողությունը կատարվել է Միջերկրական ծովի չեզոք ջրերում։ Այն տեղի է ունեցել «Ֆրանսիայի դաշնակիցների օգնությամբ», ասել է Մակրոնը։ Ավելի ուշ պարզվել է, որ կալանավորումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ։
Միջերկրական ծովի ծովային պրեֆեկտուրայի տվյալներով՝ Ֆրանսիան կալանավորել է «Գրինչ» անունով լցանավ։ Այն մեկնել է Մուրմանսկից։ Ո՛չ գործակալությունը, ո՛չ էլ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը չեն կարողացել հաստատել լցանավի դրոշի պատկանելությունը։ Հայտնի չէ նաև, թե արդյոք նավի վրա եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։
Ֆրանսիական իշխանությունները Փարիզում Ռուսաստանի դեսպանատանը չեն տեղեկացրել Մուրմանսկից մեկնող լցանավի կալանման մասին։ Մակրոնը հղում է կատարել այն փաստին, որ այս գործողությունները համապատասխանում են Ծովային իրավունքի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում