Մյունխենի դատարանը Բունդեսթագի նախկին պատգամավորին մեղավոր է ճանաչել Ադրբեջանից գումար ստանալու մեջ
Մյունխենի դատարանը Քրիստոնեա-դեմոկրատական միությունից Բունդեսթագի նախկին պատգամավոր Ակսել Ֆիշերին դատապարտել է մեկ տարի և երկու ամիս պայմանական ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) երկրի մասին դրական հայտարարություններ անելու դիմաց Ադրբեջանից գումար ստանալու մեջ, որտեղ նա ծառայել է 2010-2018 թվականներին, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Դատարանը ապացուցված է համարել, որ նա այդ տարիների ընթացքում տասնյակ հազարավոր կանխիկ եվրո է ստացել։
Ինքը՝ Ֆիշերը և նրա փաստաբանը մինչև վերջ հերքել են «անհիմն մեղադրանքները»՝ պնդելով, որ քաղաքական գործչի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ապօրինի հարաբերություններ չեն եղել։
Հիշեցնենք, որ Գերմանիայում նմանատիպ դատական որոշում է ընդունվել անցյալ ամռանը։
Այդ ժամանակ Բունդեսթագի նախկին անդամ Քրիստիան Լինտները մեղավոր ճանաչվեց Ադրբեջանին առնչվող կազմակերպություններից Եվրոպայի խորհրդում այդ երկրի շահերից բխող դրական հայտարարությունների և քաղաքական գործունեության դիմաց ավելի քան 60 հազար եվրո ստանալու մեջ։
Դատարանը դա կոռուպցիոն վարքագիծ է որակել՝ Լինտներին դատապարտելով մեկ տարի ինը ամիս պայմանական ազատազրկման և տուգանքի։ Դատախազությունը նաև ընդգծել է նրա զեկույցներում թափանցիկության բացակայությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ