ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքէջում։ «Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հավանություն տալ Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Գազայի իրավիճակի համատեքստում Խաղաղության խորհրդի ձևավորման մասին և հրավիրել էր մի շարք պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարներին: Ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնել էին, որ եթե երկրները ցանկանում են այս խորհրդին միանալ երեք տարուց ավելի ժամկետով, նրանք պետք է առաջին տարում վճարեն ավելի քան մեկ միլիարդ դոլար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն հայտնել են Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու պատրաստակամության մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Խաղաղության խորհրդին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում