Հասուն առաջնորդները կարող են իմաստություն բերել, բայց երկրում միշտ պետք է տեղ լինի նոր գաղափարների համար. Միշել Օբամա
Միշել Օբաման կասկած չի թողել. եթե հնարավորություն առաջանա իր ամուսնուն՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, Սպիտակ տուն վերադարձնելու, նա դեմ կլինի դրան։
62-ամյա նախկին առաջին տիկինը այս մասին խոսել է «Call Her Daddy» փոդքասթի վերջին թողարկման ժամանակ՝ Ալեքս Քուփերի հետ։ Հաղորդավարը հարցրել է Միշելին, թե ինչ է մտածում որոշ ամերիկացիների ցանկության մասին՝ տեսնելու 64-ամյա քաղաքական գործիչ Բարաքին կրկին նախագահի պաշտոնում առաջադրվելիս։ «Ապագան այն է, ինչ մենք ենք ստեղծում։ Եվ եթե... սա բոլորը հիպոթետիկ է... եթե Թրամփը փոխի օրենքը և առաջադրվի երրորդ ժամկետով, հիպոթետիկ... կարծում եք՝ ձեր ամուսինը կհամաձայնվի՞ դրան», - հարցրել է Քուփերը։
«Մարդիկ՝ նոր փորձառություններով, նոր հեռանկարներով։ Նոր սերունդ արդեն ի հայտ է գալիս. նրանք ավելի շատ են ճանապարհորդում, աշխարհը տարբեր կերպ են ճանաչում, իրականությունը տարբեր կերպ են ընկալում։ Ես իսկապես հետաքրքրված եմ նրանց գաղափարներով, թե ինչպես շտկել այս ամենը։ Մենք բոլոր պատասխանները չունենք, և դա նորմալ է։ Այսպիսով, մենք շարունակում ենք առաջ շարժվել»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից