Հայաստանի Հանրապետությունում գնումներին չեն կարող մասնակցել օֆշորային ընկերությունները, սա պետք է քննարկվի ԱԺ–ում. Մհեր Գրիգորյան
Ըստ կարգավորումների օֆշորային ընկերությունները չեն կարող մասնակցել գնումների գործընթացին, այն պարզ պատճառով, որ թվային ֆիլտրը չի աշխատելու, այդ թվում գնումներին չեն կարող մասնակցել այն իրավաբանական անձինք, որոնց սեփականատերերը օֆշորային ընկերություններ են։ Այս մասին, այսօր՝ հունվարի 22–ին, կառավարության նիստում «Գնումների մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այսնինքն այն ընկերությունները, որոնց բաժնետերերը բացահայտված չեն, ուղղակի չեն կարողանալու մասնակից լինել։ Ես չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց դա փաստ է։ Հայտարարել, որ ընկերության շահառուն սա է, կամ նա է, դա ընդամենը դեկլարացիա է և դրանով չենք բացահայտում իրականությունը»,–ասաց նա։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նկատեց, որ ըստ այս կարգավորման, մրցույթի մասնակիցը ներկայացնում է իրական շահառուների վերաբերյալ տվյալներ, եթե չի ներկայացնում, հետեւաբար չի կարող մասնակցել գնումներին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից