Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար տարեկան 300 մլն դրամ կհատկացվի
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում որոշում կայացրեց, որով Արփա–Սևան թունելի անխափան աշխատանքի համար ՀՀ կառավարությունը տարեկան 300 մլն դրամ կտրամադրվի։ Նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխմամբ:
Այդ նպատակով ՀՀ կառավարությունը կերարաձգի «Արփա–Սևան» ԲԲԸ–ի հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը ևս 4 տարով` յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 300 մլն դրամ գումար։
«Որոտան-Արփա-Սևան» հիդրոհանգույցի ջրային համակարգի կառավարումը 2004 թ. օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով հանձնվել է հավատարմագրային կառավարման «Արփա-Սևան» ԲԲԸ-ին, որի գործողության ժամկետը ՀՀ կառավարության 2023 թվականի որոշմամբ երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այսօրվա որոշմամբ պայմանագիրը կգործի մինչև 2030 թվականը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից