Համայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներով
«Փաստ» օրաթերթը գրում է. Աբովյան խոշորացված համայնքում ՀՀ կառավարության պահանջով չեղարկվել են արդեն հայտարարված աճուրդները, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, կառավարությունից պահանջում են վերագնահատել աճուրդի դրված հողակտորները և մեկնարկային գինը սահմանել նոր կարգով գնահատված գնային սանդղակով:
Սա նշանակում է, որ այսուհետ համայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներով, ինչը կառաջացնի շուկայում առկա հողակտորների գների զգալի թանկացում:
Հատկապես ուշադիր են հետևում Առինջ վարչական շրջանի հողամասերի գներին, քանի որ դրանք վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում շուկայում, իսկ աճուրդի դրված մեկնարկային արժեքը զգալիորեն ցածր էր շուկայում գոյություն ունեցող գներից:
Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ այս մոդելը հետագայում կկիրառվի նաև այլ համայնքներում կազմակերպվող աճուրդների նկատմամբ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից