Այո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ Փաշինյան
Այո, միանշանակ և աներկբա Հայաստանի Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից: Այս մասին Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը չունի իրավական պարտադիր ուժ, որովհետև դա հայտարարություն է երկու կառավարությունների: Դա ընթացակարգ է, հռչակագիրը եղավ, իրավական ընթացակարգը, որից հետո արդեն իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի նախագծերը կգրվեն, կգան խորհրդարան և կհաստատվեն:
Դուք հիմա ստիպում եք, որ ես հարցին այլ դիտանկյունից նայեմ: Ամոթ է, որ մենք դա չենք նկատում, բայց հարգելիներս, Հայաստանի Հանրապետությունը արդեն ստացել է փոխադարձ առավելությունների մի մասը: Բենզինի գինը 20 տոկոսով ընկել է, ցորեն է ներկրվում Հայաստանի Հանրապետություն՝ Ղազախստանի ու Ռուսաստանի կողմից, դա առավելություն չէ՞: Փոխադարձ առավելության մի մասն արդեն ստացվել է»,- նշել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում