Բարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանս
Բարիում կանցկացվի հայտնի լուսանկարիչ և կինոռեժիսոր Յագո Կորացայի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունից:
Միջոցառումը կազմակերպել և հովանավորել է Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսությունը: Կմասնակցի նաև պատվավոր հյուպատոս Դարիո Ռուպեն Թիմուրյանը:
Կոնֆերանսը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 27-ին, ժամը 18:00-ին, Բարիի քաղաքապետարանի «Էնրիկո Դալֆինո» սրահում: Մուտքն անվճար է և բաց հանրության համար։
80-ից ավելի երկրներ ուսումնասիրած և National Geographic-ի համար աշխատանքներ հեղինակած Յագո Կորացան առաջարկում է ճանապարհորդություն դեպի Հայաստանի սիրտը՝ անհավանական երկիր՝ իր աշխարհագրական դիրքով և փոթորկալից պատմությամբ, սակայն հիանալի կերպով կենսունակ՝ իր ժողովրդի հպարտության և դիմադրողականության շնորհիվ։
Երկիր կատարած 14 այցելություններից հետո Կորացան ստեղծել է նորարարական մուլտիմեդիա մենաշոու:
Հայաստանը ներկայացված է ոչ միայն որպես մեծ տերությունների միջև ընկած պետություն, այլ նաև որպես արժանապատվության, հիշողության և մշակույթի համընդհանուր խորհրդանիշ. նրա «աղաղակող քարերը» շարունակում են իրենց ներկայությամբ հզոր վկաներ լինել համաշխարհային պատմության մեջ:
Սա բացառիկ հնարավորություն է՝ Կորացայի արվեստի միջոցով բացահայտելու հայ ժողովրդի հարատև ինքնությունը, որը դիմացել է հալածանքներին, աքսորին և հարկադիր բաժանումներին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից