Շունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջը
Չինաստանի Շանհայ քաղաքում փրկել են Ավան անունով շանը, որը մի քանի շաբաթ շարունակ հրաժարվել է հեռանալ իր մահացած տիրոջ բնակարանի դռնից։ Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը՝ նշելով, որ կենդանին տիրոջ մահից հետո մնացել էր շքամուտքում և չէր լքում փակ դուռը։
Շան տերը շուրջ տասը տարի ապրել է միայնակ և հոգ է տարել կենդանու մասին, սակայն 2025 թվականի դեկտեմբերի 11-ին մահացել է։ Դրանից հետո Ավանը մնացել է աստիճանահարթակում՝ հրաժարվելով սննդից և մարդկանց օգնությունից։ Հարևանները փորձել են շանը տաք պահել՝ հագուստ թողնելով հատակին, իսկ որոշ բնակիչներ ցանկացել են նրան տանել իրենց տուն, սակայն կենդանին փախել է։
Հունվարի 6-ին շունը անհետացել է՝ ուժեղ անձրևի և ամպրոպի գիշերը, երբ օդի ջերմաստիճանը իջել էր մինչև երկու աստիճան։ Երկու օր անց հարևաններից մեկը նրան հայտնաբերել է շենքի մոտ՝ հյուծված վիճակում։ Կենդանուն տեղափոխել են բնակելի կոմիտեի գրասենյակ, որտեղ նա սկզբում հրաժարվել է սննդից, սակայն հետո կերել է մի քանի սոսիսկա։ Քանի որ տիրոջ որդին հրաժարվել է վերցնել շանը, Ավանը ժամանակավորապես խնամքի է հանձնվել հարևաններից մեկին, որը նախկինում հաճախ էր խաղում նրա հետ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում