Ռուսաստանի ՆԳ նախարարը Ուկրաինան անվանել է լատինամերիկյան քրեական խմբերի «փորձադաշտ»
Վերջին տարիներին Ուկրաինան փաստացի դարձել է լատինամերիկյան քրեական կառույցների գործունեության «փորձադաշտ»։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը՝ Կուբայի ՆԳ նախարար Լասարո Ալբերտո Ալվարես Կասասի հետ հանդիպման ընթացքում։ Տեղեկությունը փոխանցել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը՝ Telegram-ում։
Կոլոկոլցևի խոսքով՝ ստեղծված իրավիճակը պայմանավորված է Ուկրաինայի «անպատասխանատու զինմամբ և վարձկանների ներգրավմամբ»։ Նա ընդգծել է, որ թմրամիջոցների շրջանառությունը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ՝ հատկապես այն երկրների համար, որտեղ վերջին տարիներին թուլացվել է վերահսկողությունը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի նկատմամբ։
Նախարարը նշել է նաև, որ իրավապահ մարմինների համագործակցության քաղաքականացումը զգալիորեն վատթարացնում է օպերատիվ իրավիճակը առավել «թմրալիբերալ» պետություններում։ Ավելի վաղ Ռուսաստանի մաքսային ծառայությունը հայտնել էր, որ երկրում կալանավորվել է Լատինական Ամերիկայից ժամանած ծովային կոնտեյներ՝ մոտ 600 միլիոն ռուբլի արժողությամբ կոկաինի խմբաքանակով։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում