Էմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ այդպես էլ չհամաձայնեցնելով անձնական հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին գրում է Politico-ն՝ նշելով, որ բանակցությունները կազմակերպելու փորձերը արդյունք չեն տվել։
Ըստ հրապարակման՝ Մակրոնը երեքշաբթի օրը հեռացել է Դավոսից՝ չհասնելով Թրամփի հետ հանդիպման, չնայած նրան, որ շաբաթվա վերջին Փարիզ այցելելու հրավեր էր ուղարկել ԱՄՆ նախագահին։ Հրավերի մասին Թրամփը ավելի վաղ տեղեկացրել էր նաև սոցիալական ցանցերում։
Միևնույն ժամանակ Politico-ն նշում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դեռ հույս ունի հունվարի 21-ին ֆորումի շրջանակում բանակցություններ անցկացնել Թրամփի հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահը ստիպված էր վերադարձել Վաշինգտոն՝ ինքնաթիռի տեխնիկական խնդրի պատճառով, սակայն հետագայում կրկին մեկնել է Դավոս՝ արդեն պահուստային օդանավով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից