Հեռու չէ այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով. Ալիև
Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել ՀՀ-ից Ռուսաստան բեռների տարանցման տրամադրման վերաբերյալ հարցում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլևամ Ալիևը Դավոսում: «Այսպիսով մենք դե ֆակտո, միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է՝ բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն կգա մի օր, որ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ», - ասել է նա:
Ըստ Ալիևի՝ և՛ Բաքուն, և՛ Երևանը «պետք է ավելի շատ ցույց տան խաղաղ համակեցության արդյունքները»: Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ ասելով, որ կարգավորման գործընթացն ընթանում է հայ-ադրբեջանականին զուգահեռ: «Անշուշտ, այդ գործընթացները կավարտվեն միաժամանակ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ»,- հավելել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից