Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ
Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը, ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ադրբեջանն, ինչպես միշտ, պատրաստ է ակտիվ ներդրում ունենալ միջազգային համագործակցության, ինչպես նաև խաղաղության և կայունության ամրապնդման գործում», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը հայտնել էր, որ Փաշինյանը նույնպես ընդունել է է խորհրդին միանալու Թրամփի հրավերը:
Հունվարի 16-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է իր ղեկավարությամբ նոր միջազգային մարմնի՝ «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին: Այս կառույցին միանալու պաշտոնական հրավերներ, ըստ որոշ տեղեկությունների, ուղարկվել են գրեթե 60 երկրի: Դրանց թվում են՝ մի քանի նախկին խորհրդային հանրապետություններ, այդ թվում՝ Ղազախստանը, Ուզբեկստանը և Բելառուսը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում