Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալու են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք․ Խաչատուրյան
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարող են հատել սահմանը, առևտուր անել, օգտվել այն առավելություններից, որ ունենք, այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական գագաթնաժողովի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Հավատացնում եմ՝ սա սովորական չէ մեզ համար. մենք արթնանում էինք մինչ այս համաձայնագրերի ստորագրումը, հետաքրքրվում էինք, թե սահմանին ինչ է կատարվել։ Իսկ այնտեղ հիմնականում կրակոցներ, զոհեր, վիրավորներ էին, որը մեզ ուղղակի սթրեսային վիճակի մեջ էր պահում։ Հիմա մենք, հավատացեք, նույնիսկ մոռացել ենք, ապրում ենք ավելի շատ մեր ծրագրերի իրականացման գործով։ Ինչո՞ւ մենք հաջողություն կունենանք, որովհետև հստակ պայմանավորվածություններ ունենք, հստակ սկզբունքներ ենք որդեգրել, ինչը նշանակում է, որ մենք՝ երկու երկրները, հարգում ենք տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեր իրավազորությունը և առաջնորդվելու ենք այդ սկզբունքներով, բացելու ենք մեր սահմանները»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից