Սիրիայի քրդական վարչակազմը հայտարարել է, որ պահպանում է կապերը Իսրայելի հետ. AFP
Սիրիայի քրդական վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյա Էլհամ Ահմադը երեքշաբթի հայտարարել է, որ քրդերը պահպանում են կապերը Իսրայելի հետ և բաց են աջակցության համար «ցանկացած աղբյուրից»՝ Դամասկոսի հետ լարվածության ֆոնին, չնայած վերջերս կնքված համաձայնագրին, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Իսրայելական պետության որոշակի դեմքեր կան, որոնք պահպանում են կապերը մեր կողմի հետ... և եթե այս զրույցը հանգեցնի աջակցության, մենք բաց կլինենք աջակցության համար... ցանկացած աղբյուրից»,- լրագրողների հետ առցանց զրույցի ժամանակ նշել է Էլհամ Ահմադը՝ ըստ նրա քրդերեն խոսքերի անգլերեն թարգմանության։
Ինչպես նշում են լրատվամիջոցները, այս ամսվա սկզբին Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում կառավարության և քրդական ուժերի միջև բախումների ժամանակ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ «սիրիական ռեժիմի ուժերի կողմից քրդական փոքրամասնության դեմ հարձակումները... լուրջ և վտանգավոր են», հավելելով, որ «Սիրիայի տարբեր փոքրամասնությունների համակարգված և դաժան ճնշումները հակասում են «նոր Սիրիայի» խոստումներին»։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում