Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է տվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գագիկ Սարգսյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
«Որոշում եմ կայացրել վայր դնել Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները: Սա շատ դժվար ու բարդ որոշում էր ինձ համար: Ինչն ունի սկիզբ, ունի նաև ավարտ: Պատճառները մի քանիսն են: Հիմնական պատճառն այն աշխատանքային մթնոլորտի բացակայությունն է, որ պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում դահուկային մարզաձևը զարգացնելու համար, այն կամքը, որ պետք է լինի, բայց դա միակողմանի չի կարող լինել։ Այսինքն, միայն ֆեդերացիայի ջանքերով կամ մենակ ֆեդերացիայի նախագահ լինելով՝ այդ մարզաձևերը հնարավոր չէ զարգացնել»,-ասաց Սարգսյանը:
Սարգսյանը պնդել է, որ տարիներ շարունակ իրենց բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները՝ ուղղված ԿԳՄՍ նախարարությանը, այդպես էլ լուծում չեն ստացել։ Նա շնոհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք իր պաշտոնավարման ընթացքում եղել են իր կողքին։
Գագիկ Սարգսյանը Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար էր ընտրվել 2005 թվականին, իսկ հետագայում դարձել ֆեդերացիայի նախագահը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից