Ինչու է Իրանը չեղարկել Դավոսի գագաթնաժողովին իր մասնակցության հրավերը
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներին՝ գագաթնաժողովին իր մասնակցությունը չեղարկելու համար։ Նախարարը X-ի իր էջում գրել է, որ որոշումը կայացվել է «Իսրայելի և նրա ամերիկացի գործընկերների կողմից ստի և քաղաքական ճնշման հիման վրա»։
ՀՏՖ կազմակերպիչները չեղարկել են Արաղչիի մասնակցությունը Իրանում բողոքի ցույցերի ֆոնին։
Արաղչին ընդգծել է, որ Իրանի կառավարությունը պետք է «պաշտպանի ժողովրդին զինված ահաբեկիչներից, որոնց բացահայտորեն աջակցում է Մոսադը»։ Նա նշել է, որ ֆորումին իր մասնակցությունն արգելելու որոշումը է կայացվել, սակայն «պաղեստինցիների ցեղասպանությունից և 71,000 անմեղ մարդկանց զանգվածային սպանությունից հետո չի չեղարկվել իսրայելցի պաշտոնյաների հրավերը»։ Արաղչին հավելել է, որ եթե ֆորումը ցուցաբերում է «բարոյական սկզբունքներին» նվիրվածություն, ապա այն «պետք է հետևողական լինի, քանի որ բացահայտ կրկնակի չափանիշները միայն ցույց են տալիս բարոյական և մտավոր սնանկությունը»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից