Ադրբեջանը, պետք է մտածի իր հարևան երկրներում կայունության մասին. Ալիև
Այսօր միջազգային հարաբերությունները մտնում են նոր փուլ. ցավոք, այս փուլում այլևս գերակշռում է ոչ թե օրենքի գերակայությունը, այլ ուժի գերակայությունը: Մենք սա հստակ տեսնում ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում, հայտարարել է Իլհամ Ալիևը Դավոսում Euronews-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ցանկացած երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը, պետք է մտածի իր հարևան երկրներում կայունության մասին: Ադրբեջանի հետ կապված, մենք չունենք որևէ պոտենցիալ ռիսկ երկրի ներսում: Բոլոր պոտենցիալ ռիսկերը հնարավոր են դրսից: Մենք մտահոգված էինք Իրանում տիրող անկայունությունից և մեզ համար կայունությունը, կանխատեսելիությունը և խաղաղությունը տարածաշրջանում շատ կարևոր է մեզ համար», -ասել է Ադրբեջանի նախագահը:
Նա նշել է, որ Էներգիայի շուկայում նավթի գինը կայուն է: «Այն պատշաճ մակարդակում է և դա ցույց է տալիս, որ իրավիճակն Իրանում, Վենեսուելայում և այլ երկրներում լրջորեն չի ազդում գներին: Հուսով եմ, որ իրավիճակը Հարավային Կովկասում և դրանից դուրս չի վատթարանա», - նշել է Ալիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը բնական գազ է մատակարարում արդեն 16 երկրի և դրանցից 10-ը ԵՄ անդամ երկրներ են և այս ցուցանիշներով Ադրբեջանը համար մեկ գազի մատակարարողն է աշխարհում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից