Asus-ը դուրս է գալիս սմարթֆոնների շուկայից
Asus կորպորացիան որոշել է դադարեցնել սմարթֆոնների արտադրությունը։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ջոնի Շին հայտարարել է, որ ապագայում նոր սմարթֆոններ այլևս չեն թողարկվի, իսկ ռազմավարական ուշադրությունը կուղղվի առևտրային համակարգիչների (PC) և так կոչվող «ֆիզիկական արհեստական ինտելեկտի» զարգացմանը։
Միևնույն ժամանակ Asus-ը լիովին չի փակում սմարթֆոնների էջը․ Շին նշել է, որ ընկերությունը մտնում է շուկայի «անժամկետ դիտարկման» փուլ։ Asus-ում նաև վստահեցրել են, որ գործող սմարթֆոնների օգտատերերը չեն մնա անտեսված՝ ներկայիս սարքերը կշարունակեն ստանալ ծրագրային թարմացումներ և տեխնիկական աջակցություն։
Asus-ը սմարթֆոնների շուկայում առավել հայտնի էր Zenfone և հատկապես ROG Phone շարքերով, որոնք համարվում էին գեյմերական սմարթֆոնների չափանիշ։ 2025 թվականին ընկերությունը թողարկել է ընդամենը երկու մոդել՝ Zenfone 12 Ultra և ROG Phone 9 FE։ Ավելի վաղ՝ 2025 թվականի հունիսին, սմարթֆոնների շուկայից լիովին հեռացավ նաև հարավկորեական LG-ն՝ դադարեցնելով իր բոլոր սարքերի աջակցությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից