Փաշինյանը ստացել է Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ, գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը», - նշել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին։ Երբ ՄԱԿ-ը ողջունել է խորհրդի ստեղծման ծրագիրը 2025 թվականի նոյեմբերին, այն նախատեսված էր որպես միջազգային իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անցումային վարչակազմ, որը կհամակարգեր Գազայի վերակառուցման ֆինանսավորումը՝ համաձայն Համապարփակ ծրագրի և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների։ Սկզբնական ծրագրերի հակառակ՝ Թրամփի նախագիծը դարձել միջազգային կազմակերպություն, որը կարող էր մրցակցել ՄԱԿ-ի հետ, ինչպես նշել էր Financial Times-ը։
Նույն օրն ԱՄՆ նախագահը իր TruthSocial սոցիալական ցանցում գրել է. «Ես կարող եմ վստահորեն ասել, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ հավաքվել է՝ ցանկացած վայրում, ցանկացած ժամանակ»։ Միևնույն ժամանակ պիտակ տունը հայտարարել է համաշխարհային առաջնորդներին ուղղված հրավերների մասին։ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, նշել է, որ հրավերների մեջ ներառված է կազմակերպության նպատակն ուրվագծող կանոնադրություն՝ «կայունության խթանում, առողջ և օրինական կառավարման վերականգնում և կայուն խաղաղության ապահովում հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում»։
Հիշեցնենք, որ Թրամփը հրավերի նամակներ է ուղարկել մի շարք երկրի ղեկավարների՝ այդ թվում՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Պակիստանի, Ուզբեկստանի:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից