Իսպանիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել գնացքների ողբերգական վթարից հետո
Իսպանիայի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել Անդալուսիայի ինքնավար համայնքի Կորդոբա նահանգում երկու գնացքների բախման հետևանքով 39 մարդու զոհվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News պարբերականը։
Ըստ հրապարակման՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, որն այցելել է վթարի վայր, հայտարարել է, որ ազգային եռօրյա սուգը կսկսվի կեսգիշերից։ Վարչապետը նաև խոստացել է պարզել վթարի պատճառները։
Շուրջ 170 մարդ վիրավորվել է, որոնցից 48-ը դեռ հիվանդանոցում են։
Վթարը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան, երբ Մալագա-Մադրիդ երթուղով ընթացող գնացքը դուրս է եկել գծերից և հայտնվել հարակից գծերի վրա, որոնցով ընթանում էր Մադրիդից Ուելվա մեկնող գնացքը։ Հարվածի հետևանքով այս գնացքը նույնպես դուրս է եկել գծերից։
Երկու գնացքում եղել է շուրջ 400 ուղևոր։ Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Իսպանիայի տրանսպորտի նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ «շատ տարօրինակ» է, որ գնացքը գծերից դուրս է եկել երկաթգծի ուղիղ հատվածում, որի վերանորոգման համար մայիսին հատկացվել էր 700 միլիոն եվրո։ Ըստ նախարարի՝ նոր էր նաև գնացքը:
Զոհերի և վիրավորների մեծ մասը եղել են Ուելվա ուղևորվող գնացքի առջևի վագոններում։ Զոհերի մի մասին դեռ չի հաջողվել նույնականացնել։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում