Դանիան զինվորականների խոշոր կոնտինգենտ է ուղարկում Գրենլանդիա
Դանիայի զինված ուժերի մեծաթիվ զորակազմը Գրենլանդիա կժամանի հունվարի 19-ին, հայտնում է դանիական TV2 հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սպասվում է, որ մեծ թվով դանիացի զինծառայողներ երկուշաբթի երեկոյան կժամանեն Գրենլանդիայի Կանգերլուսուակ բնակավայր», - նշվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է Lenta.ru-ն:
Զինվորականների հետ միասին կղզի կժամանի Դանիայի ցամաքային զորքերի հրամանատար Պետեր Բոյսենը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մի շարք եվրոպական երկրների համար 10 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման մասին։ Խոսքը վերաբերում է այն երկրներին, որոնք իրենց զորքերն են ուղարկել Գրենլանդիա: Նոր սակագների տակ են հայտնվում Դանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Նորվեգիան:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում