Արմանի կողմից դա տգեղ քայլ էր. Ազիզյանը՝ Ծառուկյանի հայտարարությունների և վախենալու մասին
Gor MMA ակումբի հիմնադիր և UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովի մարզիչ Գոռ Ազիզյանը MMA.Metaratings.ru-ին տված հարցազրույցում մեկնաբանել է իր սանի և Արման Ծառուկյանի միջև կայացած գրեփլինգի գոտեմարտին նախորդած լարված իրավիճակը։
«Մեզ համար ի սկզբանե տոմսերը սխալ էին գնել։ Մենք պայմանավորվել էինք, որ ինքնուրույն կգնենք դրանք։ Իսկ Արմանը շտապեց հայտարարություններ անելիս։ Նա ուներ իմ կոնտակտները, մենք նամակագրական կապի մեջ էինք։ Եթե Ծառուկյանն այդքան անհանգստանում էր, կարող էր ինձ հարցնել, թե ինչ է պատահել մեր չվերթների հետ։ Նրա կողմից դա տգեղ քայլ էր։ Մարդիկ մի փոքր սխալ հասկացան, բայց պետք է նայել, թե ով է առաջինը սկսել։ Պետք էր զանգել ինձ և հարցնել։ Իսկ Շարային ասել, թե նա վախեցել է, որ նա պետք է փոխի մականունը… Դա մեզ համար անընդունելի է։ Պետք չէ այս իրավիճակին ազգային կամ քաղաքական երանգ տալ»,- ասել է Ազիզյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Hype մրցաշարի շրջանակում Մագոմեդովն ու Ծառուկյանը submission only կանոններով գրեփլինգի գոտեմարտ անցկացրին։ Գոտեմարտն ավարտվեց ոչ-ոքի. 6 րոպեի ընթացքում մարզիկներից ոչ մեկին չհաջողվեց ցավեցնող հնարք կատարել մրցակցի նկատմամբ։
Նյութը՝ armsport.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից