Ռուսաստանում սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով
Ռուսաստանում 2025 թվականին սև մետաղների ջարդոնի մատակարարումները նվազել են մոտ մեկ երրորդով՝ հասնելով 7,5 միլիոն տոննայի։ «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ վարկանիշային «Ռուսմետ» գործակալության տվյալները ցույց են տալիս, որ անկումը պայմանավորված է մետալուրգիական ոլորտում շարունակվող ճգնաժամով և արտադրանքի պահանջարկի նվազումով։
Ամենախորը անկումը գրանցվել է երկրի կենտրոնական հատվածում, որտեղ մետաղի մատակարարումները կրճատվել են 43 տոկոսով՝ կազմելով 2,07 միլիոն տոննա։ Ուրալում ցուցանիշը նվազել է 30 տոկոսով, Սիբիրում և Հեռավոր Արևելքում՝ 28 տոկոսով, իսկ Ռուսաստանի հարավում՝ 23 տոկոսով։ Սև մետաղների ջարդոնը հիմնական նախատեսված է էլեկտրապողպատի արտադրության համար, որը կազմում է Ռուսաստանում արտադրվող ամբողջ պողպատի մոտ մեկ երրորդը։
Վերլուծաբանները չեն ակնկալում շուկայի վերականգնում նաև ընթացիկ տարում և կանխատեսում են մետաղի ջարդոնի հավաքման ևս 7 տոկոս անկում։ Նշվում է, որ շուկան բախվում է նաև վճարումների հետաձգման խնդրին․ սպառողների կողմից ջարդոնի դիմաց վճարման ժամկետները հաճախ գերազանցում են երեք ամիսը։ Մասնագետների կարծիքով՝ 2026 թվականը կարող է դառնալ շուկայի կայունացման տարի միայն այն դեպքում, եթե մետալուրգիական ոլորտը դուրս գա ճգնաժամից և նվազի հիմնական տոկոսադրույքը, ինչն այս տարի քիչ հավանական է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից