Ռուսաստանը կարող է երկարաձգել Հայաստանից ժամանած ուղևորաբեռնափոխադրողների կացության ժամկետը
Ռուսաստանի ՆԳՆ-ն օրինագիծ է պատրաստել առանց վիզայի երկրներից (այդ թվում՝ Հայաստանից – խմբ.) ժամանած միջազգային վարորդների ժամանակավոր կացության ժամկետը տարեկան մինչև 180 օր երկարաձգելու վերաբերյալ՝ «Գոսուսլուգի» պորտալում հայտը ժամանակին ներկայացնելու պայմանով։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի նորմատիվային պորտալում։ Այժմ նրանց համար գործում է ընդհանուր 90 օրվա սահմանաչափը, հայտնում է «Վեդոմոստի»-ն։
Կառավարության որոշման նախագիծը, որը մշակվել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանձնարարականի կատարման շրջանակներում, ուղղված է այն վարորդների թույլատրելի ժամկետի սպառման խնդրի լուծմանը, որոնց երթուղիներն անցնում են Բելառուսով և երկար ժամանակ են պահանջում սահմանային ու մաքսային հսկողություն անցնելու համար։ Ի տարբերություն աշխատանքային միգրանտների, նրանց համար ՌԴ-ում աշխատանքի թույլտվության փաստաթղթեր չեն ձևակերպվում, ինչը թույլ չի տալիս երկարաձգել կացության ժամկետը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից